շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան. ի՞նչ է սա նշանակում

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան. ի՞նչ է սա նշանակում

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով ԱՄՆ-ի հայտարարությանը։ Նա, մասնավորապես, նշել է․

«ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան. Ի՞նչ է սա նշանակում:

Ավելորդ լարվածությունից խուսափելու համար զուտ փաստեր շարադրեմ.

1. Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ:

2. 44 օրյա պատերազմից 2 օր առաջ նման զգուշացում եղավ:

3. Դրան նախորդել էին ադրբեջանաթուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:

4. Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն:

5. Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո:

6. Այս թեմայով երկու օր առաջ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ:

Այս պահին դեռ այսքանը»:

  • Կիսվել: