երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԱՄՆ-ն արգելել է շների ներմուծումը ՀՀ-ից

ԱՄՆ-ն արգելել է շների ներմուծումը ՀՀ-ից

Հուլիսի 14-ից ԱՄՆ իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել շների ներմուծման վրա աշխարհի 113 երկրներից, որոնց թվում է նաև Հայաստանից: Պատճառը շների կատաղության տարածման սպառնալիքն է, տեղեկացնում է Forbes-ը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտարարել էր, որ այդ սահմանափակումներն անհրաժեշտ են ՛՛ԱՄՆ մուտք գործող շների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու և երկրի բնակչության առողջությունը շների կատաղության կրկնվող մուտքից պաշտպանելու համար՛՛:

Թե որքան է գործելու այս արգելքը, չի հստակեցվում:

  • Կիսվել: