երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ԱՄՆ դեսպանը ներկա է գտնվել ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրմանը

ԱՄՆ դեսպանը ներկա է գտնվել ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրմանը

Դեսպան Քվինը ներկա գտնվեց ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ Ներքին գործերի նախարարութան Ոստիկանության միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրմանը, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Այս փոխգործակցությունը կօգնի ամրապնդել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն հակազդելու ասպարեզում մեր համագործակցությունը՝ օգնելով պայքարել կազմակերպված անդրազգային հանցավորության դեմ և պաշտպանել մեր համայնքները Միացյալ Նահանգներում և Հայաստանում», - ասաց դեսպան Քվինը։

 

  • Կիսվել: