հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ամիսներ շարունակ ահազանգում եմ վտանագավոր աղմուկի մասին, պահանջում եմ գործուն քայլեր ձեռնարկել․ Դավիթ Սանասարյան

Ամիսներ շարունակ ահազանգում եմ վտանագավոր աղմուկի մասին, պահանջում եմ գործուն քայլեր ձեռնարկել․ Դավիթ Սանասարյան

Ամիսներ շարունակ ահազանգում եմ վտանագավոր աղմուկի մասին. ու խոսքը բնավ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով իշխանության քաղաքանությունից դժգոհող քաղաքացիների մասին չէ. նրանք պետք է դժգոհեն ու պահանջեն իշխանությունից արագության մեծացում, ավելի շատ աշխատանք և այլն։  Այս մասին հայտնում է ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը։

«Խոսքը բորենիների ոհմակի ու դրանց սպասարկող քաղաքական տզրուկների մասին է։ Բորենիների մասին բազմիցս եմ գրել, նորից չեմ անդրադառնա, բայց հանրությանը հայտնի տզրուկներն անցել են բոլոր սահմաններն ու հերթով թիրախավորում են հանրային գործիչներին ու իրենց ընտանիքի անդամներին, ինչպես նաև իրենց քիմքին ոչ հաճո ցանկացած քաղաքացու։ Վիճակն այնքան է բարդացել, որ արդեն հրապարակային սպառնալիքներ են հնչեցնում։

Որպես ՀՀ քաղաքացի իրավապահ համակարգի պատասխանատուներից պահանջում եմ գործուն քայլեր ձեռնարկել՝ մարդանց անձնական տարածքի, կյանքի պաշտպանության և անվտանգության ապահովման հարցում։ Սա ազատ խոսք չէ, պարոնայք. վիրավորանքի ու սպառնալիքի տեսքով թույն է ներարկվում հանրային ու անձնական տարածք։ Շտապեք կանխել նորանոր հանցագործություններն ու դրանց պատասխան վրեժխնդրությունը։

Ինչպես նաև ԱԺ պատգամավորներց ակնկալում եմ, որ լեզվակռիվների, կռիվների ու քաղաքացու խնդիրը չլուծող ելույթների փոխարեն կարևորագույն այդ մանդատն օգտագործեն ու քրեական օրենսգրքում փոփոխություններ իրականացնեն՝ խստացնելով բռնության, վիրավորանքի և սպառնալիքների դիսպոզիցիաները։

Վերջին հարձակումների կապակցությամբ իմ զորակցությունն եմ հայտնում Խառատյանների, Մարությանների և նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքներին»։

  • Կիսվել: