երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ամիրյանում մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել

Ամիրյանում մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել

Ամիրյան փողոցում երեկ տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Երկու քաղաքացիների վիճակը բավարար էր, անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո դուրս են գրվել»,- նշեց նա։

3-րդ քաղաքացին, որի առողջական վիճակը ծանր էր ու գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, այսօր տեղափոխվել է բաժանմունք։

«Վիճակը միջին ծանրության է, կյանքին սպառնացող վտանգ չկա»,- հավելեց Մարիամ Ծատրյանը։

 

  • Կիսվել: