երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է ավտովթարի զոհերի հարազատներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է ավտովթարի զոհերի հարազատներին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցել է ավտովթարի զոհերի հարազատներին։

Ցավակցականը ներկայացնում ենք ստորև.
 
«Խոր ցավով տեղեկացանք Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետևանքով կան տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ։
 
Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հոգևոր ողջ դասի հղում ենք Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին ու հարազատներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը վշտացյալ բոլոր սրտերին։
 
Աղոթում ենք, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները Մեր զոհված զավակների։
 
Մաղթում ենք, որ Ամենազոր Տերը շուտափույթ ապաքինում պարգևի վիրավորներին և բոլոր տուժածներին»:
 
Հիշեցնենք՝ 11 մարդ է զոհվել, ևս շուրջ մեկ տասնյակը վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժած քաղաքացիները Արևմտյան Հայաստանից էին վերադառնում Երևան:

  • Կիսվել: