հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամեն օր արձանագրված պացիենտների մոտավորապես 1.7-1.8 տոկոսը մահանալու է, ինչ էլ որ մենք անենք. Թորոսյան

Ամեն օր արձանագրված պացիենտների մոտավորապես 1.7-1.8 տոկոսը մահանալու է, ինչ էլ որ մենք անենք. Թորոսյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Երևանի փողոցներում քաղաքացիներին դիմակ է բաժանել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այս ընթացքում նա նշեց, որ ամեն օր արձանագրված կորոնավիրուսային դեպքերով պացիենտների մոտավորապես 1.7-1.8 տոկոսը մահանալու է, ինչ էլ որ իրենք անեն:

Նրա խոսքով՝ այս պահին իրենց առջև երկու խնդիր է դրված՝ վարակվածների թվերի իջեցում և պացիենտների տեղավորում:

Նախարարը, մասնավորապես, նշեց. «Ամեն օր արձանագրված պացիենտների մոտավորապես 1.7-1.8 տոկոսը մահանալու է, ինչ էլ որ մենք անենք: Եթե ունենում ենք 500 արձանագրված նոր դեպք, 7-8 մահ ենք ունենալու, ինչը ողբերգություն է: Չպետք է առողջապահական կարողություններին նայենք միայն, այլ պետք է հետևենք կանոններին՝ խնջույքների, սգո արարաողութունների չմասնակցենք: Հիմնական տարածման վայրը աշխատավայրերն են, բանկերը և միջոցառումները»:

Արսեն Թորոսյանը քաղաքացիներին կոչ արեց հիմնականում բժշկական դիմակներ օգտագործել, կտորե դիմակ կրել միայն այն ժամանակ, երբ բժշկական դիմակ չկա:

 

  • Կիսվել: