ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ամեն ինչ պետք է անենք կորոնավիրուսով չվարակվելու համար. Ավինյան

Ամեն ինչ պետք է անենք կորոնավիրուսով չվարակվելու համար. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

՛՛Սիրելի՛ հայրենակիցներ,

Եթե ցանկանում ենք, որ՝

Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորները ստանան լավագույն բուժսպասարկումը,

Կորոնավիրուսով վարակված պացիենտները ստանան պատշաճ բուժում,

Տնտեսությունը շարունակի բնականոն աշխատանքը՝ ապահովելով առաջնագիծն անհրաժեշտ աջակցությամբ,

ապա ամեն ինչ պետք է անենք կորոնավիրուսով չվարակվելու համար, այն է՝ խստորեն հետևենք հակահամաճարակային կանոններին։

Այս օրերին պետք է լինենք ծայրահեղ կարգապահ և ուշադիր, կրենք դիմակ, պահպանենք առնվազն 1,5 մետր հեռավորություն, պարբերաբար ախտահանենք ձեռքերը և զերծ մնանք անհարկի շփումներից:

Հետևե՛նք հակահամաճարակային կանոններին,
Կանխե՛նք կորոնավիրուսի տարածումը,
Ամուր պահե՛նք մեր թիկունքը,

Քանի որ անխուսափելիորեն #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ՛՛:

  • Կիսվել: