Ամեն անգամ, երբ ծանր տուժած երեխա ենք ունենում մարդու սիրտը կտոր կտոր է լինում․ ախր ոչինչ չարժեցող գործողությամբ կարող էինք պաշտպանել այդ փոքրիկին․ նախարար
Ձեր կարծիքով ինչպես՞ կարող ենք միասին հանրային վարքագծի փոփոխության հասնել, ամրակապվելու առումով։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
"Գոնե առաջնահերթ երեխաների մասով!
Արդյոք երեխաների համար հատուկ նստատեղի անհատույց օգտագործման բանկը կօգնի՞
Ինչպես՞ անենք, որ երեխաների հանդեպ սերը միայն պաթոս չլինի, այլ առաջին հերթին նրանց անվտանգության ապահովում:
Ամեն անգամ, երբ ծանր տուժած երեխա ենք ունենում մարդու սիրտը կտոր կտոր է լինում այն մտքից, որ ախր մի պարզ , ոչինչ չարժեցող գործողությամբ կարող էինք պաշտպանել այդ փոքրիկին!",-գրել է նա։


