ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄԷ-ն Շիրակի մարզի կարիքավորներին աջակցություն է տրամադրել (տեսանյութ)

ԱՄԷ-ն Շիրակի մարզի կարիքավորներին աջակցություն է տրամադրել (տեսանյութ)

Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն է տրամադրել Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին, հայտնում է ՛՛Ցայգ՛՛ հեռուստաընկերությունը:

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիի նախաձեռնությամբ, Խալիֆա բն Զայեդ ալ- Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ եւ Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ իրականացվել է բարեգործական ծրագիր, որի շրջանակում սնունդ պարունակող 70 արկղեր են տրամադրվել Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին:

ԱՄԷ-ն «Հիսունամյակի նախապատրաստման տարվա» շրջանակներում եւ նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ շարունակում է իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը ողջ աշխարհում՝ անմասն չթողնելով նաեւ Հայաստանը։

Ծրագրի շրջանակում Հայաստանի 10 մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքների կտրամադրվի ավելի քան 13 տոննա սնունդ

  • Կիսվել: