երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը վերսկսում է աշխատանքը

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը վերսկսում է աշխատանքը

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը մայիսի 1-ից կվերսկսի իր աշխատանքը: 
 
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի՝ ապրիլի 28-ի N 445-Ա հրամանի համաձայն` կիրակի օրերին արգելոցի մուտքի տոմսերի վաճառքը կիրականացվի ժամը 13։00-ից հետո։
 
Կիրակի (առավոտյան) հավատացյալները անվճար կարող են մուտք գործել արգելոցի տարածք և մասնակցել սուրբ Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցում կատարվող ժամերգությանը։ Այն այցելուները, որոնք Ամբերդ կգնան ժամը 13։00-ից հետո, պետք է վճարեն մուտքի տոմսի համար։
 
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար տոմսի արժեքը՝ 700, օտարերկրացիների համար՝ 1400, դպրոցական տարիքի երեխաների համար՝ 100, հայերեն բացատրության (էքսկուրսիա) տոմսի արժեքը՝ 2000 և օտար լեզվով անցկացվող բացատրության տոմսի արժեքը՝ 4000 ՀՀ դրամ է։

  • Կիսվել: