շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը եւ անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, նրան վերականգնել նախկին աշխատանքում, ասված է դատական տեղեկատվական համակարգում։

Վճիռը կայացրել է դատավոր Լիզա Գրիգորյանը։

Դատարանը որոշել է անվավեր ճանաչել նախարարի հրամանը, բավարարել հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու՝ Ամատունի Վիրաբյանի պահանջը, Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում:

Բացի այդ՝ դատարանը որոշել է նաեւ Արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք, հօգուտ  Ամատունի Վիրաբյանի՝ 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

  • Կիսվել: