շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալվար գյուղի մոտակա սարին այրվել է 350 հա խոտածածկույթ

Ալվար գյուղի մոտակա սարին այրվել է 350 հա խոտածածկույթ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ալվար գյուղի 1-ին փողոցի մոտակա սարին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին,մարվել՝ 19:55-ին: Այրվել է մոտ 350 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից ևս 13 հրշեջ-փրկարար, «Արփի լիճ» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության 20 աշխատակից և Ալվար համայնքի 5 բնակիչ:

  • Կիսվել: