ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Aljazeera հեղինակավոր լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային զարգացումներին

Aljazeera հեղինակավոր լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային զարգացումներին

Aljazeera հեղինակավոր լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային զարգացումներին՝ մեջբերելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
 
Մասնավորապես, լրատվամիջոցը գրել է, որ Արման Թաթոյանի բնորոշմամբ՝ ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն։
 
«Գորիս-Կապան ճանապարհի կամ, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային և մաքսակետերի շրջափակումը կհանգեցնի խաղաղ բնակչության իրավունքների ոտնահարման և լուրջ հումանիտար խնդիրների, այդ թվում՝ մի շարք քաղաքացիական համայնքների մեկուսացման»,- մեջբերել է Հայաստանի օմբուդսմանի խոսքը Aljazeera լրատվամիջոցը։

  • Կիսվել: