չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Ալեքսանդր Թամանյանի հատակագիծը փոփոխությա՞ն կենթարկվի․ պարզաբանում է քաղաքապետը

Ալեքսանդր Թամանյանի հատակագիծը փոփոխությա՞ն կենթարկվի․ պարզաբանում է քաղաքապետը

Մոտ 3 ամիս կլինի, որ մենք այդ առաջադրանքն ուղարկել ենք և մի քանի գերատեսչություններ կան, որ պետք է համաձայնություն տան տեխնիկական բնութագրին, այնուհետև մրցույթ պետք է հարապարակենք, որպեսզի առաջադրանքի հիման վրա արդեն գլխավոր հատակագիծ մշակվի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Հարցին, այսինքն Ալեքսանդր Թամանյանի հատակագիծը փոփոխության կենթարկվի, քաղաքապետը պատասխանեց, որ ոչ, Թամանյանինը չէ.

«Վերջին հատակագիծն ընդունվել է 2005 թվականին՝ 10 տարի ժամկետով, որի ժամկետն ավարտվել է և հայտնի պատճառներով հնարավորություն չի եղել այդ մրցույթը հայտարարել: Կարծում եմ, մոտակա ժամանակներում մրցույթը կհայտարարենք և նվազագույնը 1,5 ժամանակ է անհրաժեշտ լինելու, որպեսզի ունենանք նոր հատակագիծ»,- ասաց նա:

  • Կիսվել: