հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Ալեն Սիմոնյանը կայցելի սահմանամերձ Խնձորուտ բնակավայր, կհանդիպի Վայքի բնակիչներին, կշրջի քաղաքում

Ալեն Սիմոնյանը կայցելի սահմանամերձ Խնձորուտ բնակավայր, կհանդիպի Վայքի բնակիչներին, կշրջի քաղաքում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կայցելի սահմանամերձ Խնձորուտ բնակավայր: Հայտնում է Վայքի համայնքապետարանը:

«Վայք համայնքի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 7-ին` Վայք համայնք է այցելելու ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ժամը 16։00–ին նախատեսված է այց սահմանամերձ Խնձորուտ բնակավայր։ Ժամը 18։00–ին նախատեսված է այց Վայք քաղաք, հանդիպում տեղի բնակիչների հետ և շրջայց Վայք քաղաքով»,- նշվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: