Ալեեեեեե հոպ, կա նախագիծ, չկա նախագիծ. Թեհմինա Վարդանյան
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհիմա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագծին, որի մասին ամիսներ առաջ խոսել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա նշել էր, որ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկել են այդ նախագիծը, որը պիտի զգալիորեն թեթեւացներ երթեւեկությունն Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթեւեկություն:
Թեհմինա Վարդանյանը, մասնավորապես, գրել է.
«Հիշու՞մ եք այս նախագիծը
Ես շատ լավ եմ հիշում։ Շուրջ մեկ ամիս ողջ քաղաքային իշխանությունը, ավագանու անդամներն ու հասարակությունը պաթոսով խոսում էին այս նախագծի մասին։ Այդ պահին անհրաժեշտություն կար պոպուլիզմով զբաղվելու ու հասարակության աչքին հերթական «թոզ փչելու»։
Հարգելի համաքաղաքացիներ, պետք է Ձեզ հերթական անգամ հիասթափեցնեմ։ Մոռացեք այս նապագիծը։ Քաղաքապետի կողմից ներկայացված հնգամյա զարգացման ծրագրում չկա այս նախագիծը, ինչպես և չկա որևէ ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցելու տեսլական։ Չկա երթևեկությունը թեթևացնող որևէ էստակադայի/հանգույցի կառուցում!!!
Ալեեեեեե հոպ, կա նախագիծ, չկա նախագիծ»: