Ալբերտ Բազեյանը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի նախկին քաղաքապետ, 68-ամյա Ալբերտ Բազեյանը։
Նա հիվանդանոց է տեղափոխվել «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ՝ Երևանի 103 շտապօգնության բժիշկների «03» խմբի կողմից։
Ա. Բազեյանը թունավորումը ստացել է հոկտեմբերի 8-ին, Կորյունի փողոցի շենքերից մեկի բնակարանում՝ ալկոհոլ օգտագործելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։