ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալբերտ Ազարյանը դիմել է հայաստանցի մարզիկներին

Ալբերտ Ազարյանը դիմել է հայաստանցի մարզիկներին

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը կոչով դիմել է հայ մարզիկներին:

«Դժվարին ժամանակներ է ապրում համաշխարհային սպորտը, ներառյալ ՝ հայաստանյանը։ Բայց մարզաշխարհը չի  հուսահատվել, անգործության չի մատնվել։ Սա լավ է։

Նախանձելի վիճակում չեն նաև մերօրյա մարզիկները։ Սակայն չեմ կասկածում նրանց համարձակությանը և տոկունությանը։

Նրանք մեր արժանապատիվ հետնորդներն են, անկախության սերունդը, և համոզված եմ, որ նպատակային աշխատանքի շնորհիվ կկարողանան հաջողությամբ հաղթահարել առաջիկա վարկանիշային մրցաշարերի արգելքները, կմեկնեն օլիմպիական խաղեր և չեմպիոնական տրամադրությամբ կներկայանան մայր Հայաստանին ու մեր աննկուն ժողովրդին»,-Ազարյանի խոսքերը փոխանցում է ՀԱՕԿ-ը:

 

  • Կիսվել: