երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ալավերդու Սանահին կայարան թաղամասի երկու հատվածն իրար կապող կամուրջը լիովին փլուզված է. Մկրտչյան

Ալավերդու Սանահին կայարան թաղամասի երկու հատվածն իրար կապող կամուրջը լիովին փլուզված է. Մկրտչյան

Ալավերդու Սանահին կայարան թաղամասի երկու հատվածն իրար կապող կամուրջը լիովին փլուզված է։ ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ այցելել ենք թաղամաս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

՛՛Գետի մյուս ափին մնացել է հաշվառված շուրջ 150 բնակիչ։ Տեղում աշխատում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Մասնագետների գնահատմամբ այս պահին ամբողջական տարհանման կարիք չկա։ Ափից ափ անցկացված կապող լարով բնակիչներին փրկարար ծառայությունն ապահովում է պարենով, ջրով, առաջնային անհրաժեշտության ապրանքներով՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: