հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ալավերդիում հարեւանների վեճն ավարտվել է սպանությամբ

Ալավերդիում հարեւանների վեճն ավարտվել է սպանությամբ

Նոյեմբերի 27-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թաղամասերից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Կենցաղային վեճի շուրջ երկու հարևաններ վիճաբանել են նրանցից մեկի տանը: Վիճաբանության ընթացքում հարևաններից մեկը մյուսին փայտով հարվածել է: Տղամարդը տեղում մահացել է:

ՆԳՆ-ից հայտնեցին, որ կատարողը հայտնաբերվել և ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ըսռ տեղեկությունների և´ կատարողը, և´սպանվածը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեին և հաշվառված են:

  • Կիսվել: