կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալավերդի համայնքում կիրականացվեն ծրագրեր, որոնք երկար տարիներ հեռու երազանք են թվացել. պատգամավոր

Ալավերդի համայնքում կիրականացվեն ծրագրեր, որոնք երկար տարիներ հեռու երազանք են թվացել. պատգամավոր

Ալավերդի համայնքում կիրականացվեն ծրագրեր, որոնք երկար տարիներ հեռու երազանք են թվացել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանի հետ քննարկել ենք 2024թ. կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերը։ Լոռու մարզում նման ծրագրեր 2023-ին իրականացվել են Վանաձորում, Ստեփանավանում, Թումանյանում (Մարց-Աթան ճանապարհ, շուրջ 13 մլն դոլար), Ալավերդիում (Մ6-Ակներ, շուրջ 5 մլն դոլար)։

2024թ. Ալավերդի համայնքում կառավարության ֆինանսավորմամբ իրագործելու նպատակով պատվիրման փուլում են հետևյալ ծրագրերի նախագծերը`

Սայաթ-Նովա հրապարակի (Հայպեչ) հիմնանորոգում` շատրվանի կառուցմամբ

Երիտասարդական փողոցից մինչև Թումանյան փողոցի ամբողջական հիմնանորոգում, ասֆալտապատում` 2.54 կմ (տեղացիների լեզվով` Շեգ կռուգ-Ալավերդու ԲԿ-երաժշտական դպրոց-եկեղեցամերձ հրապարակ-երկաթգծի կամուրջի տակ)

Ջրավազան թաղամաս` 708 մետր (մինչև Աքորու շրջադարձը), Խուդյակով փողոց` 340 մետր (Ռուսականի ձոր` մինչև սեփական տները) ասֆալտապատում

Հայպեչ թաղամասի` դեպի կանգառ իջնող կամուրջի հիմնանորոգում` վերելակների կամ շարժասանդուղքի (էսկալատոր) անցկացմամբ

Օձունի գյուղամիջյան հրապարակի հիմնանորոգում` շատրվանների կառուցմամբ

Օձունի գերեզման տանող ճանապարհի հիմնանորոգում` 1.1 կմ

Ծրագրերի ընդհանուր արժեքից կախված` կամ բոլորը կիրականացվեն 2024-ին, կամ մի մասը կտեղափոխվի 2025թ.:

Մղարթ և Արդվի գյուղերի խմելու ջրի

Էնգելս թաղամասում վերգետնյա անցում կառուցելու
ծրագրերն արդեն դրված են մրցույթի, նախագծերը պատրաստ են։

Համայնքի` մնացած գրեթե բոլոր` 27 բնակավայրերի համար համայնքապետարանը ներկայացրել է 2 մլրդ 300 մլն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրերի փաթեթ (ասֆալտապատում, լուսավորություն, ջրագծեր, մանկապարտեզների հիմնանորոգում, զբոսայգիների կառուցում և այլն), որին կանդրադառնամ հաջորդիվ»։

  • Կիսվել: