ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Ակունք գյուղի 12-ամյա բնակիչը Գինեսի ռեկորդ է սահմանել. տեսանյութ

Ակունք գյուղի 12-ամյա բնակիչը Գինեսի ռեկորդ է սահմանել. տեսանյութ

Թալինի HI-AM (Հայ-Էմ) Դյուցազնատան մարզիկ, Ակունք գյուղի 12-ամյա բնակիչ Միսակ Գլճյանը սահմանել է Գինեսի ռեկորդ՝ «Մեծ պտույտ հետ» վարժությունը՝ մեկ րոպեում կատարելով 52 պտույտ։ Այս մասին հայտնում են  Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։ 

Այսպիսով, 6 ամիս շարունակ քրտնաջան աշխատանքի շնորհիվ պատանի դյուցազունը կարողացել է 4 պտույտով գերազանցել Գինեսի գործող ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանին, որը մեկ րոպեում կատարել է 48 պտույտ։

Թալինի HI-AM Դյուցազնատան սաներն արդեն ունեն Գինեսի 17 ռեկորդ։

  • Կիսվել: