չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ակտիվ ընթացքի մեջ են Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Ակտիվ ընթացքի մեջ են Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

2021 թվականի պետական բյուջեով Կոտայքի մարզում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում ակտիվ ընթացքի մեջ են Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:
 
Ճանապարհահատվածի նորոգումը շուտով կավարտվի։
 
Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև առկա երեք կամուրջների մասնակի նորոգման, խմելու և ոռոգման գոյություն ունեցող խողովակաշարերի վերանորոգման, որոշ տեղերում՝ նաև փոխարինման և արդիականացման աշխատանքներ:
 
Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը նպաստելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացմանը, անվտանգ երթևեկի կազմակերպմանը:
 

  • Կիսվել: