ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ակտաու-Երևան չվերթով վերադարձավ 15 ՀՀ եվ 1 ՂՀ քաղաքացի

Ակտաու-Երևան չվերթով վերադարձավ 15 ՀՀ եվ 1 ՂՀ քաղաքացի

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ս.թ. հուլիսի 2-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան  DV 5035 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 15 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 1 ՂՀ քաղաքացի մեկնում է ՀՀ:

«Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ:

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: