երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ախուրյանում բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ու Զինվորի պուրակ

Ախուրյանում բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ու Զինվորի պուրակ

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մայր Հայաստան» կոթողի տարածքում հուլիսի 3-ին բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ու Զինվորի պուրակ: Ձեռամբ Շիրակի թեմի հոգևորականների կատարվեց պուրակում տեղադրված խաչքարի օրհնության  կարգ:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ի հիշատակ անմահ զինվորների պուրակ ստեղծելու նախաձեռնությունը ամերիկաբնակ, ծնունդով ախուրյանցի Դավիթ Սաֆարյանինն է՝ Սաֆարյան ընտանիքի կողմից: Պուրակի տարածքը՝ խաչքար ու հուշակոթող, ամբողջանում է երեխաների համար նախատեսված խաղահրապարակով:

 
 

 
 

44-օրյա պատերազմին միայն Ախուրյան բնակավայրը 7 զոհ է ունեցել, ողջ համայնքը՝ 29: «Ախուրյանում այսօր այս գեղեցիկ պուրակն է բացվում՝ այն աշխատանքը, որ կատարվել է, անհնար է չնկատել: Սա Դավիթ Սաֆարյանի առաջին բարեգործությունը չէ. Դավիթը, չնայած երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում՝ միշտ եղել է բանակի կողքին, ներդրումներ է ունեցել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ: 

  • Կիսվել: