հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ախալքալաքում վառվել են ամանորյա լույսերը (տեսանյութ)

Ախալքալաքում վառվել են ամանորյա լույսերը (տեսանյութ)

Դեկտեմբերի 27-ին, Ախալքալաքում տեղի է ունեցել ամանորյա տոնական համերգ, որի ընթացքում լուսավառվել է գխավոր տոնածառը, գրում է jnews.ge-ն:

Քաղաքի գլխավոր հրապարակում կազմակերպվել էր ամանորյա տոնավաճառ, որտեղ վաճառվում էին տարբեր հուշանվերներ, քաղցրավենիք և այլ հյուրասիրություններ։ Հրապարակի զարդարանքները մյուս տարիների ֆոնին այս տարի աչքի ընկան՝ բազմաթիվ նոր ինստալյացիաներ, տոնածառի վրա բացված լուսային վրան և այլն:

Համերգին ներկա էին տեղի «Մուրջի» և «Ջավախք» համույթները, աշուղական դպրոցի սաները, ինչպես նաև հրավիրված համույթներ Վրաստանի այլ քաղաքներից։ Բացի այդ, կարելի էր ունկնդրել տեղացի երգիչների, ինչպես նաև Թբիլիսիից ժամանած բենդերի կատարումներ։ Ախալքալաքի բնակիչների համար կրակային շոու էր կազմակերպվել: Շոուն ավարտվեց զանգվածային հրավառությամբ:

 

  • Կիսվել: