հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ախալքալաքում սպանության գործով ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

Ախալքալաքում սպանության գործով ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

Ախալքալաքում սպանություն կատարելու համար Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ա.Ղ.-ին՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի (կանխամտածված սպանություն) և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի հատկանիշներով (ապօրինի հրազեն և զինամթերք գնելը, պահելը և կրելը):

Ամենայն հավանականությմաբ՝ ձերբակալվածին խափանման միջոց սահմանելու հարցը Ախալցխայի շրջանային դատարանը վաղը կքննարկի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Ախալքալաքում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ տեղի էր ունեցել սպանություն. հրազենով սպանել էին 30-ամյա տղամարդու:

Տեղի ունեցած փաստով սկսվել է հետաքննություն:

Նշենք նաև, որ, ըստ տեղի բնակիչների, Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունը կապված է մի քանի տարի տևող կոնֆլիկտի հետ:

Սպանությունից հետո՝ օգոստոսի 8-ի երեկոյան, Ախալքալաքում լարվել էր իրավիճակը, որի պատճառով անհրաժեշտ էր դարձել մոբիլիզացնել իրավապահների: Մահացածի համագյուղացիներն Ախալքալաքում վնասել են մարդասպանի մտերիմների անշարժ գույքը:

  • Կիսվել: