ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Ախալքալաք-Կարծախ ճանապարհին բեռնատարը հայտնվել է հանդիպակաց գոտում․ վարորդը հանկարծամահ է եղել

Ախալքալաք-Կարծախ ճանապարհին բեռնատարը հայտնվել է հանդիպակաց գոտում․ վարորդը հանկարծամահ է եղել

Նոյեմբերի 20 -ին՝ ժամը 20։00 -ի սահմաններում, Ախալքալաքից դեպի Կարծախ տանող ճանապարհին դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Հայտնում է shamshyan.com-ը։

Բեռնատար ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով հայտնվել է հանդիպակաց գոտում, թեքվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը։

Ականատեսների խոսքով՝ մեքենան իր երթևեկելի գոտի բերելու ընթացքում վարորդը հանկարծամահ է եղել։ Դեպքի վայրում աշխատել են Վրաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանության ինչպես նաև շտապ օգնության աշխատակիցները։

  • Կիսվել: