երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ախալցխայում ամանորյա տոնավաճառ է կազմակերպվել

Ախալցխայում ամանորյա տոնավաճառ է կազմակերպվել

Ամանորի մոտենալով Ախալցխայում ամանորյա տրամադրությունը բարձրանում է, գրում է akhaltskha.net-ը:

Քաղաքապետարանն արդեն սկսել է զարդարել փողոցներն ու Ախալցխայում կամաց-կամաց ամանորյա միջոցառումներ են անցկացվում։ Այսօր քաղաքում Ամանորյա տոնավաճառ էր կազմակերպվել։

Տեղի կին ձեռներեցները հնարավորություն ունեցան ցուցադրելու և վաճառելու իրենց աշխատանքները:  Կազմակերպիչը «Կանայք հանուն Վրաստանի» հասարակական կազմակերպությունն էր։

Կազմակերպության հիմնադիրներից Նաթիա Տաբլիաշվիլիի խոսքով՝ շուկայի նպատակն է բարձրացնել ամանորյա տրամադրությունը հասարակության մեջ և ցուցադրել ստեղծագործ կանանց։

  • Կիսվել: