կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ախալցխայի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 6 թեկնածու

Ախալցխայի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 6 թեկնածու

2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցությունների կողմից քաղաքապետի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է, գրում է akhaltskha.net-ը:

Այս անգամ Ախալցխայի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 7 թեկնածու: Այսօր հայտնի դարձավ, որ Ախալցխայից Մարիամ Գուլիաշվիլին քաղաքապետի պաշտոնում ուզում էր առաջադրվել Հայրենասերների դաշինքից, սակայն ԿԸՀ-ն մերժեց գրանցել նրա թեկնածությունը քանզի Մարիամ Գուլիաշվիլին 24 տարեկան է, իսկ ընտրություններին մասնակցելու համար հարկավոր է լինել առնվազն 25 տարեկան:

Քաղաքապետի թեկնածուներ առաջադրվել են իշխող կուսակցության, «Միացյալ Ազգային Շարժման», «Եվրոպական Վրաստանի», «Լելոյի», «Ազատ Վրաստանի» և «Վրաստան» կուսակցության կողմից:

  • Կիսվել: