ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ախալցխայի մունիցիպալիտետի Անի և Ծուղրութ գյուղերում մանկապարտեզներ են բացվել

Ախալցխայի մունիցիպալիտետի Անի և Ծուղրութ գյուղերում մանկապարտեզներ են բացվել

Ախալցխայի մունիցիպալիտետի Անի և Ծուղրութ գյուղերում մանկապարտեզներ են բացվել, գրում է akhaltskha.net-ը:

Անի գյուղում, որտեղ, ըստ քաղաքապետարանի, երբևէ մանկապարտեզ չի եղել, մանկապարտեզի շենքը վերանորոգվել է «գյուղերի աջակցության ծրագրի» շրջանակներում և ֆինանսավորվել տեղական բյուջեից։

Մանկապարտեզի կառուցումը արժեցել է 58 հազար լարի։ Ինչ վերաբերում է Ծուղրութ գյուղին, ապա նոր երկհարկանի շենքի կառուցումն արժեցել է 800 հազար լարի է, որը նախատեսված է 90 երեխայի համար։ Տեղեկությունը տարածում է Ախալցխայի քաղաքապետարանը։

  • Կիսվել: