չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
 Ախալցխայի հոգեւոր տեսչությունը օգնություն է տրամադրել կարիքավոր ընտանիքներին

Ախալցխայի հոգեւոր տեսչությունը օգնություն է տրամադրել կարիքավոր ընտանիքներին

Կորոնավիրուսի համաճարաքի հետևանքով ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին օգնության ձեռք է մեկնում թե ՜ եկեղեցին և թե ՜պետությունը։

Այս սկզբունքով առաջնորդվելով, սույն թվականի Ապրիլի 7-ին Օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի, Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանը և Ախալցխայի հարակից շրջանների Հոգևոր Հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ Քահանա Վարդանյանը Հոգևոր Տեսչության «Աջակցություն կարիքավոր ընտանիքներին» Սոցիալ-Բարեգործական ծրագրի շրջանակներում համագործակցելով Վրաստանի խորհրդարանի պատգամավոր՝ Գիա Կոպաձեի և Ախալցխայի սակրեբուլոյի պատգամավոր՝ Համբարձում Բաբոյանի հետ շուրջ 50 ընտանիքների տրամադրեցին սնունդ, գումար և տակդիրների։ Նվազագույն փաթեթը օգնության կազմում է 100լարի։

Բարձյալն Աստծո կամքով Եկեղեցի և Պետության համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և որևէ կարիքավոր ընտանիք անմասն չի մնա տրամադրվող օգնությունից։
Տիրոջ զորակցությունը բոլորիս։

  • Կիսվել: