կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ակցիաները շարունակական կլինեն, մինչև այն մարդու հրաժարականը, որը գրչի մի հարվածով մեր տարածքները նվիրեց թշնամուն. սյունեցիները բացել են ճանապարհը

Ակցիաները շարունակական կլինեն, մինչև այն մարդու հրաժարականը, որը գրչի մի հարվածով մեր տարածքները նվիրեց թշնամուն. սյունեցիները բացել են ճանապարհը

Այսքան սպասեցինք, ոչ մի պատասխան չստացանք, սակայն հստակ է այն, որ դավաճանի կողմիցստորագրված հայտարարությունը լիարժեք իր գործողությունները կատարում է: Այս մասին այսօր հայտարարեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը:

Այսօր Սյունիքի մարզի բնակիչները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը՝ իշխանութունից անվտանգության երաշխիք պահանջելով:

«Մենք ճանապարհներն հիմա կբացենք, բայց ակցիաները շարունակական են լինելու, մինչև այն մարդու հրաժարականը, որը մի գրչի հարվածով մեր տարածքները նվիրեց թշնամուն: Մինչև տվյալ անձը պատասխանատվություն չկրի, չհեռանա իր սև աթոռից, մինչև չհանձնի այդ դիրքը այն մարդուն, որը պատասխանատու է և կգա այս հարցերը լուծելու»,- ասաց նա:

Մենու Հովսեփյանը նշեց, որ սպասելու են այն օրվան, երբ կգա մարդ, որը կկարողանա պատասխանել առկա հարցերին:

  • Կիսվել: