Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 6-ին, Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել: Նա տեղափոխվել էր Իջևանի բժշկական կենտրոն: