հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ականի պայթյունի հետևանքով ոստիկան է վիրավորվել. factor.am

Ականի պայթյունի հետևանքով ոստիկան է վիրավորվել. factor.am

Factor.am-ի տեղեկություններով մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանության զորքերի ոստիկաններից մեկը սահմանամերձ մարզի ( չենք նշում մարզը՝ անվտանգության նկատառումներով) դիրքերում վնասվածքներ է ստացել՝ ականի պայթյունի հետևանքով: Վնասվել է վերջինիս ոտքը:

Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության տեղեկատվության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա փոխանցեց, որ ոստիկանը համապատասխան բուժում է ստանում:

  • Կիսվել: