կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Ակադեմիական քաղաքը» կկառուցվի Երևանի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի հատման մասում

«Ակադեմիական քաղաքը» կկառուցվի Երևանի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի հատման մասում

Այսստեղ պարզ թյուրըմբռնում կա, որովհետև «Ակադեմիական քաղաքը» ոչ թե կառուցվում է Երևանում, այլ երբ, որ նշվել է տեղադրությունը, նշվել է դրան ամենամոտ հատվածը, նշվել է Երևանի 17-րդ թաղամասին կից տարածքը: Բայց դա չի նշանակում, որ դա ամբողջությամբ Երևան է: Այս մասին այսօր, տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ես Ձեզ պարզ ասեմ՝ ինչու, որովհետև էն տարածքը, որը մեզ հասանելի էր Աշտարակում բավականին փոքր է, անգամներով փոքր է, ու երբ որ մեզ պարզ դարձավ թե մենք քանի բուհ պիտի տեղակայենք այնտեղ պետք է լինի բավականին մեծ ենթակառուցվածք, ազգային ստադիոն ենք ուզում ունենալ, սպորտային ենթակառուցվածքներ նաև, ժամանակակից համերգասրահ և բազմաթիվ այլ բաներ կան, որոնք հայեցակարգում մանրամասն նկարագրված են, պարզ է, որ այնտեղ տարածքի իմաստով մենք շատ ավելի մեծ տարածքի կարիք ունենք:

Երբ, որ ուսումնասիրում էինք հասանելի տարածքները, ապա պարզ դարձավ, որ անմիջապես 17-րդ թաղամասին հարակից հատվածում ունենք ավելի քան 630 հա տարածք, որը հիմնականում պետական և համայնքային սեփականություն է, այսինքն մենք որևէ մասնավոր շահի տիրույթ չենք մտնում, որը կարող էր ավելի պրոբլեմատիկ դարձնել գործողությունը:

Այն տարածքը, որի մասին խոսում ենք, գտնվում է սահմանագծին, 4 համայնքների և մարզերի,  Երևանի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի հատման մասում:

Մենք շատ արագ քննարկում ենք՝ ոնց է Ակադեմիական քաղաքը զարգացնելու հենց մարզերը:

Դա շատ մոտ է «Հյուսիս-Հարավ» մայրուղուն, և նաև էդ էր պատճառը` ինչու էդ տարածքը ընտրվեց»,- ասեց Անդրեասյանը:

  • Կիսվել: