ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ակադեմիական քաղաքի համար գերմանացի մասնագետները հիմա ՀՀ-ում աշխատում են, գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի եկող տարի. նախարար

Ակադեմիական քաղաքի համար գերմանացի մասնագետները հիմա ՀՀ-ում աշխատում են, գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի եկող տարի. նախարար

Գերմանական GMP ընկերության աշխատակիցներն այս պահին այստեղ իրականացնում են անհրաժեշտ աշխատանքները, պայմանագրերը կնքված են, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի եկող տարվա առաջին եռամսյակի ավարտին, ԱԺ–ում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Բուհերի միավորման և խոշորացման կոնցեպտուալ աշխատանքները շարունակվում են։ Լոնդոնի արվեստների համալսարանի հետ հուշագիր է կնքվել և այդ կոնցեպտի վրա են հիմա աշխատում։

  • Կիսվել: