երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աջափնյակում փակվեց վերջին աղբամուղը. Երևանի աղբամուղերի ավելի քան 60%-ն արդեն իսկ փակվել է

Աջափնյակում փակվեց վերջին աղբամուղը. Երևանի աղբամուղերի ավելի քան 60%-ն արդեն իսկ փակվել է

2020թ.-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում համակարգված մեկնարկեց բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղերի փակման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

 

Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ իրականացվող ծրագիրը լայն թափ ստացավ այս տարի: «Աղբամուղերի փակումն այլընտրանք չունի, մարդկային նորմալ կյանքի որակի խախտում կա այդտեղ:

 

Պետք է մեր վարչական շրջանների ղեկավարներն իրենց ղեկավարությամբ ամեն ինչ անեն, որպեսզի այդ աղբամուղերը փակվեն, իհարկե օրենքի սահմաններում»,- ընդգծում է քաղաքապետը: Աջափնյակն առաջինն է Երևանի վարչական շրջաններից, որտեղ ծրագիրն ամբողջությամբ կատարվեց: Օրերս զոդվեցին վերջին երկու աղբամուղերը:

  • Կիսվել: