Աջափնյակում խաղահրապարակում երկու երեխա վնասվածքներ են ստացել. Հայրումյան (լուսանկարներ)
Աջափնյակում խաղահրապարակում երկու երեխա վնասվածքներ են ստացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հասարակական գործիչ Էդուարդ Հայրումյանը:
«Առաջին բալիկի գլուխը ճղվել է այսօր՝ Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 20/2 շենքի «խաղահրապարակում», որտեղ ամեն քայլափոխի ցցված սուր մետաղներ են, իսկ աղջնակի գլուխը ճղվել է 2 օր առաջ։
Հիշեցնեմ, որ մեկ շաբաթ առաջ, Բյուրեղավան քաղաքում, խաղասարքն ընկել է 6 տարեկան բալիկի գլխին, ով մի քանի օր կոմայի մեջ մնալուց հետո, հիվանդանոցում մահացել է»,-նշել է նա և հավելել, որ Երևանի բնակիչներն իրեն ամեն օր մի քանի վտանգավոր ու ջարդուխուրդ եղած խաղահրապարակի ֆոտոներ են ուղարկում:





