երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Աջակցություն կստանան նաև այն հղի կանայք, որոնց ամուսիններն ընդհանրապես չեն աշխատում

Աջակցություն կստանան նաև այն հղի կանայք, որոնց ամուսիններն ընդհանրապես չեն աշխատում

4-րդ, 6-րդ և 7-րդ ծրագրերի մասով դիմումների անհրաժեշտություն չկա, տրվել է 11 444 անձի 929 մլն դրամի աջակցություն, որը շահառուների 100 տոկոսը չէ: Այսօր կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ըստ նրա, շահառուները կարող են լրացնել իրենց տվյալները և տեղեկանալ, թե որ բանկից կարող են իրենց գումարները ստանալ. բանկերը 4 են:

Նա նշեց, որ ընդլայնել են 7-րդ միջոցառումների շրջանակը և շահառու 3 800 հղի կանանց թիվը կարող է հասնել 8 000-ի. բոլորի տվյալները կան փոխանցումներն արված են:

 

Բաթոյանը նաև տեղեկացրեց, որ աջակցություն կստանան նաև այն հղի կանայք, ում ամուսինները ոչ միայն ազատվել են աշխատանքից, այլ ընդհանրապես չեն աշխատում:

Նա նաև նշեց, որ ծրագիրն այն հղի կանանց համար էր, ում ամուսիններն աշխատանքը կորցրել էին, իսկ փոփոխություններով, նաև աջակցություն կտան «աշխատանք չունեցող կանանց և եթե ամուսին ունեն՝ ամուսիններին»:

  • Կիսվել: