ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
ԱԻՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում

ԱԻՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր, տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է միավորել կրկնվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաև ձևավորել «մեկ պատուհան» համակարգ, որը նվազագույնի կհասցնի քաղաքացի-ԱԻՆ աշխատակից շփումը:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է հնգօրյա ժամկետում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, որի ամփոփումից հետո կառուցվածքային փոփոխությունների նախագիծը ներկայացվելու է կառավարության աշխատակազմ: 

  • Կիսվել: