ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» չափանիշներով վերապատրաստում

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» չափանիշներով վերապատրաստում

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փետրվարի 23-25-ը անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (INSARAG) չափանիշներով վերապատրաստում՝ արտաքին և ներքին որակավորումն անցած քաղաքային որոնողափրկարարական 5 թիմի անդամների համար:

Դասընթացին մասնակցել է 15 փրկարար՝ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից և ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից:

2021 թվականի աշխատանքային պլանով նախատեսված է վերապատրաստման 20 դասընթաց, որից 12-ը՝ INSARAG-ի չափանիշներով:

 

 

  • Կիսվել: