ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԻՆ Հունիսի 1-ի առթիվ տոնական միջոցառում է կազմակերպել աշխատակիցների երեխաների համար

ԱԻՆ Հունիսի 1-ի առթիվ տոնական միջոցառում է կազմակերպել աշխատակիցների երեխաների համար

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ԱԻ նախարարությունում տոնական միջոցառումներ են կազմակերպվել աշխատակիցների երեխաների համար:

Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում երեխաների համար տեղի է ունեցել ժամանցային ծրագիր՝ մուլտհերոսների և ուրախ ավտոբուսի մասնակցությամբ: Երեխաներին ողջունել և օրվա առթիվ շնորհավորել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը փոքրիկների համար կազմակերպել է արտթերապևտիկ զարգացնող ծրագիր՝ ավազաթերապիայի մեթոդով, որի նպատակն է նպաստել անձի ստեղծարարությանը, հուզական արտահայտման նվազեցմանը և սոցիալականացմանը: Ծնողների համար ՀԱԲ-ում իրականացվել է ֆիլմի դիտում և քննարկում:

  • Կիսվել: