ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԻՆ հակահրդեհային տեղեկատվական արշավը ՀՀ հանգստյան գոտիներում շարունակվում է

ԱԻՆ հակահրդեհային տեղեկատվական արշավը ՀՀ հանգստյան գոտիներում շարունակվում է

Արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային տեղեկատվական արշավը հանրապետության հանգստյան գոտիներում շարունակվում է, տեղեկացնում են նախարարությունից:

Անտառածածկ և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող «Պարզ լիճ» և Հաղարծին բնակավայրի, Ենոքավան, Աչաջուր համայնքների, Լոռու մարզի անտառածածկ տարածքներում և հանգստյան գոտիներում իրականացվում է բնակչության իրազեկման աշխատանքներ՝ հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

ԱԻ նախարարության աշխատակիցները հերթապահ խմբերով և անօդաչու թռչող սարքի միջոցով հորդորում են չկատարել այրում խոտածածկ տարածքներում, չթողնել խոտածածկ տարածքներում շշեր և ապակու կտորներ, դյուրավառ նյութերով ներծծված լաթեր, խարույկի համար պատրաստել հատուկ առանձնացված վայր, տվյալ վայրից հեռանալուց՝ խարույկը լիարժեք հանգցնել:

 

  • Կիսվել: