հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԻ նախարարը մանրամասներ է ներկայացնում դատավորի մասնակցությամբ միջադեպից

ԱԻ նախարարը մանրամասներ է ներկայացնում դատավորի մասնակցությամբ միջադեպից

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Կոտայքի մարզում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպից՝ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանըի մասնակցությամբ:

«Մեր հրշեջները 4 մեքենայով եկել են կանչի: Մեքենա է եղել դիմացից գնացող, իրենք միացրել են ազդանշանային համակարգը, որ ճանապարհ տա, բայց ճանապարհ չի տվել, ճանապարհը փակել է, իսկ վերջում էլ զենք է պահել վրաները: Ես չգիտեի, թե ով էր, դատավոր էր, թե ինչ էր: Երբ Ճգնաժամային կառավարման  կենտրոն ներկայացրին տեղեկությունը, ես անմիջապես ասացի՝ տվեք ոստիկանություն, և ոստիկանությունը զբաղվում է դրանով»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 26-ին ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս, լուսային փարոսիկները միացրած, «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել մեքենայից, հարձակվել մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց ուղղությամբ։ Ժամեր անց Երևաի բնակիչ, 35-ամյա Արթուր Ավագյանը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։

 

 

 

  • Կիսվել: