երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ագրարայինի ռեկտորի նոր թեկնածուն․ «Հրապարակ»

Ագրարայինի ռեկտորի նոր թեկնածուն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնը դեկտեմբերի 25-ից թափուր է: Այդ օրն ավարտվել է նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը:

Մեր տեղեկություններով, ռեկտորի պաշտոնի հավակնորդներն են պրոռեկտորներ Հրաչյա Զաքոյանը, Արամ Հովհաննիսյանը եւ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Թռչունյանը, սակայն իշխանությունները դիտարկում են գիտական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Դանիել Պետրոսյանի թեկնածությունը: Առայժմ, սակայն, իշխանությունը կամուկացի մեջ է իր թեկնածուի մասով, հենց համոզվեն, որ նա իրենց «արժանի մուզիկանտ է», մրցույթը կհայտարարվի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: