չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԳՆ-ում գրանցված է Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող 1870 ՀՀ քաղաքացի. Մնացականյան

ԱԳՆ-ում գրանցված է Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող 1870 ՀՀ քաղաքացի. Մնացականյան

Արտաքին գործերի նախարարությունում ներկայումս գրանցված է 1870 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան: Այս մասին Հանրային Հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Առաջին շրջանում  անմիջապես սկսեցինք դիմել մեր քաղաքացիներին, որպեսզի իրենք դադարեցնեն ճամփորդություններն ու վերադառնան Հայաստան։ Մեծ մասն արձագանքեց: Եվ մարտի 1-ից ի վեր ունենք Հայաստան  վերադարձած 63 հազարից ավել քաղաքացի: Մենք ինքներս կազմակերպեցինք մեր քաղաքացիների վերադարձը Իտալիայից՝ օգնելով տոմսերի ձեռքբերման հարցում, ուղղորդելով գտնել վերադարձի լավագույն ճանապարհը, համագործակցելով տարբեր երկրների մեր գործընկերների հետ։ Այս առումով Վրաստանի հետ ունենք շատ լավ համագործակցություն»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը այս իրավիճակում բարձր է  գնահատում ՀՀ քաղաքացիների համախմբվածությունը։

 

  • Կիսվել: