շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԳՆ տեղակալն ու Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենը քննարկել են արցախցիներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը

ԱԳՆ տեղակալն ու Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենը քննարկել են արցախցիներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը

Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆազիին:

Կողմերը քննարկել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստան բռնագաղթած 100.000-ից ավել փախստականներին Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից օգնություն ցուցաբերելու հնարավորությունը:

Զրուցակիցներն ընդգծել են ստեղծված իրավիճակին միջազգային համարժեք գնահատականի և միջազգային հումանիտար կազմակերպությունների համակարգված աշխատանքի կարևորությունը:

 

 

  • Կիսվել: