երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱԳՆ-ն հրավիրում է ՀՀ այն քաղաքացիների ուշադրությունը, որոնք Ուկրաինայից ցանկանում են վերադառնալ ՀՀ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները

ԱԳՆ-ն հրավիրում է ՀՀ այն քաղաքացիների ուշադրությունը, որոնք Ուկրաինայից ցանկանում են վերադառնալ ՀՀ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ուղղված Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները:

՛՛Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:

Դիտարկվում են նաև Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորություններ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների:

Ինչպես հայտնել էինք նախորդիվ՝ Կիևում ՀՀ դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքները ողջ կազմով։

Հեռախոսահամարներ՝

Կիևում դեսպանություն`

+380442349005

+380671090506

+380689602524

+380685000782

Օդեսայում գլխավոր հյուպատոսություն`

+380487039176

+380487039178

Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսության`

+79614084423՛՛,-ասված է հայտարարության մեջ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: